8 մայիսի 2023 - 15:14 AMT
Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Նա ներկա կգտնվի մայիսի 9-ին կայանալիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։