8 մայիսի 2023 - 15:15 AMT
Չավուշօղլու․ Թուրքիան կոչ է արել ՀՀ-ին ապամոնտաժել «Նեմեսիսի» հուշակոթողը՝ հակառակ դեպքում նոր քայլեր կլինեն

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը։ Նա ասել է, որ Թուրքիան կոչ է արել ՀՀ իշխանություններին ապամոնտաժել հուշակոթղը՝ նշելով, որ այդ գործողության արդյունքում սպանվել են Օսմանյան կայսրության և Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ղեկավարները։

Ըստ նրա՝ եթե դա տեղի չունենա, թուրքական կողմը «նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի հանդեպ այդ հարցով», գրում է Sputnik-Ադրբեջանը։

«Թուրքիան զգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշակոթողը չապամոնտաժվի»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։

ՎարչապետՆիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում«Նեմեսիսի»մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ դասխալ որոշում էր։ Նա նշել է, որ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։