Մայիսի 8-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի:
142-ից հոսպիտալացված է 7 հիվանդ, 75-ը դուրս է գրվել: Հոսպիտալացվածների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Վարակվածներից 100-ը երեխա է, 42-ը` մեծահասակ:
Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:
Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: