12 մայիսի 2023 - 17:39 AMT
15 նոր տրոլեյբուսից 4-ն արդեն Երևանում է

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսից 4-ն արդեն Երևանում է:

Մոտ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Համայնքն արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը։

Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Տրոլեյբուսներից ամեն օր մոտ 10,000 ուղևոր է օգտվում: