13 մայիսի 2023 - 10:15 AMT
Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Մայիսի լույս 13-ի գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մայիսի 12-ի օրվա երկրորդ կեսին ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ և 2 վիրավոր:

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: