Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ, առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է «Ազատությունը»։
Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված է նախագահ Շառլ Միշելի առաջիկա օրերի հանդիպումների ժամանակացույցը։
Բրյուսելում մայիսի 13-ին եվրոպական ժամանակով ժամը 19-ին տեղի կունենալու Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պլանավորած է մայիսի 14-ի առավոտյան ժամը 9-ին։
Մայիսի 14-ին կեսօրից հետո՝ ժամը 13-ին սկսվելու է Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Բրյուսելյան բանակցությունների նախաշեմին իրավիճակը կտրուկ սրվել է հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։
Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։
Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: