Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։
Նրա միավորների հանրագումարը 297 է։ Վարկանիշի առաջին տեղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է 339 միավորով։
Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: