24 ապրիլի 2009 - 22:25 AMT
Նիդեռլանդներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախաձեռնությամբ, Հոլանդիայում Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացրել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են FAON-ում, Հոլանդիայի հայկական համայնքը պսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին Ասսեն քաղաքում: Միջոցառմանը մասնակցում էին երկրի հասարակական գործիչները: Այս տարի Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվեցին ապրիլի 19-ին: Այդ միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց Ադանայի հայերի կոտորածի հարյուրամյակին նվիրված ցուցահանդես: