16 մայիսի 2023 - 19:48 AMT
FlyOne Armenia-ն մեկնարկել է Երևան- Լառնակա- Երևան չվերթերը

FlyOne Armenia ավիաընկերությունը մայիսի 16-ից մեկնարկել է Երևան- Լառնակա- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: