18 մայիսի 2023 - 14:50 AMT
Սոթքում վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում։

Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Մայիսի 17-ին ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, որը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։