18 մայիսի 2023 - 16:54 AMT
Կապանի սկզբնամասում հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվում

Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Հարկադիր քարաթափման աշխատանքներն իրականացվում են մայիսի 18-ին, ժամը 11:00-ից, հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։