25 ապրիլի 2009 - 00:22 AMT
Keghart.com-ն ինտերնետ-քարոզարշավ է սկսում հայ-թուրքական համաձայնության դեմ
Keghart.com-ը ինտերնետ-քարոզարշավ է սկսում հայ-թուրքական համաձայնության դեմ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք` ներքոստորագրյալներս, վճռականապես դատապարտում ենք Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը: Ձեռք բերված հապշտապ եւ բացարձակ գաղտնի համաձայնագիրը լուրջ մտահոգություն է առաջացնում: Նրա ներկա վիճակում այն ծառայում է միայն Հայաստանի իշխանությունների շահերին: Նրանք անամոթաբար զիջեցին օտարերկրյա ճնշումներին եւ շահերին` դրանով իսկ վնաս հասցնելով Հայաստանի անվտանգությանը եւ սփյուռքի սպասումներին»,- հաղորդում է Keghart.com-ը: