23 մայիսի 2023 - 12:03 AMT
ՄԹ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է Արմենպրեսը։

Դոքերթին ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Դոքերթին կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին։