26 մայիսի 2023 - 15:47 AMT
Akneye նախագիծը գործակցում է Երվանդ Քոչարի թանգարանի հետ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաաստանում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հատկանշական է, որ հենց այդ օրն էլ մեկնարկ է տրվել Akneye նախագծի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությանը: Համագործակցության շրջանակներում իրականացվել է Երվանդ Քոչարի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործության ռեկոնստրուկցիա, որը բացառիկ տեղ է գրավում Akneye-ի հավաքածուում: Ստեղծագործության NFT տարբերակը կներկայացվի Fastex էկոհամակարգի FTNFT նորարարական հարթակում:

Այս նախագիծը ևս մեկ հնարավորություն է հայ արվեստը, մասնավորապես` Քոչարի ստեղծագործությունը նորագույն թվային լուծումներով ներկայացնելու NFT սիրահարներին: Akneye նախագծի վերաբերյալ կարելի է ծանոթանալ կայքում։