27 մայիսի 2023 - 12:02 AMT
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լոնդոն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանից բացի ևս 12 անձ կա, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Այցն աշխատանքային է, այն տեղի կունենա հունիսի 6-9–ը։