27 մայիսի 2023 - 12:10 AMT
Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր:

Քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով կազմակերպվողների։ Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը։