27 մայիսի 2023 - 14:00 AMT
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի համեմատ պատմական նվազագույն ցուցանիշի է հասել

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի համեմատ պատմական նվազագույն ցուցանիշի է հասել, հայտնում է Trading Economics-ը։

Թուրքական լիրան 1 դոլարի դիմաց սակարկվում է 19․972-ի մակարդակում, թեև նախօրին այն 20 լիրայից բարձր էր, գրում է Interfax.ru-ն։

Նման տատանումները փորձագետները բացատրում են նախագահական ընտրությունների հետ կապված մտահոգություններով։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 28-ին։ Առաջին փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր ձայների 49․52%-ը, իսկ նրա գլխավոր հակառակորդ Քեմալ Քըլիչդարօղլուն՝ 44․88%։