29 մայիսի 2023 - 11:10 AMT
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով: Այդ մասին Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք նախագահ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման նպատակով»,- ասվում է գրառման մեջ:

Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական արդյունքներով Էրդողանը հաղթել է՝ ստանալով քվեների մոտ 52 տոկոսը: