29 մայիսի 2023 - 12:43 AMT
ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ ստորաբաժանումները կրակ չեն բացել

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթակա ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։