29 մայիսի 2023 - 15:26 AMT
Կարմրուկով վարակումների թիվը հասել է 185-ի

Մայիսի 29-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 185-ի, որից 133-ը երեխա է, հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վերջին շաբաթում վարակվածներից 3-ն է հոսպիտալացվել, իսկ 98-ը դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:

Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջին տարիներին վարակի դեպքերի 1/3-րդն արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: