Բոլոր ցանկացողներն արդեն կարող են դիմել WOW!HR Armenia 2023 HR III միջազգային մրցանակաբաշխությանը և կոնֆերանսին մասնակցության համար: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին Երևանում՝ արդեն երրորդ անգամ:
WOW!HR հարթակում խոշորագույն ընկերությունները ներկայացնում են ամենահետաքրքիր ու տարբերվող նախագծերը հաղորդակցության, HR, բիզնես գործընթացների կազմակերպման և կորպորատիվ մշակույթի ոլորտում։ Այս տարի WOW!HR Russia и Kazakhstan մրցանակաբաշխությունների հավակնորդներն ու հաղթողները ևս կկիսվեն իրենց փորձով՝ մրցութային ծրագրից դուրս։
Նախագծերն ընդունվում են հետևյալ անվանակարգերում՝
HR HERO – համալիր նախագծեր անձնակազմի կառավարման ոլորտում,
HIGH PERFOMANCE – ընկերության աշխատակիցներին մոտիվացնելու, ներգրավելու, գնահատելու նախագծեր,
BE COOL – դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների հետ աշխատանքի նախագծեր՝ փորձնակների ծրագրեր, քեյս-առաջնություններ, վերապատրաստման և զարգացման ծրագրեր և այլն,
SAVE – Անվանակարգի թեման աշխատողների բարեկեցությունն է աշխատավայրում։ Ընդունվում են wellbeing-նախագծեր, աշխատանքային պայմանների բարելավման նախագծեր, որոնք արտացոլում են աշխատակիցների բարեկեցության ապահովմանն ուղղված՝ ընկերության գործունեությունը:
WOW!HR Armenia-ի երկամյա պատմության ընթացքում մրցանակաբաշխությանն առաջադրվել է ավելի քան 20 ընկերություն, այդ թվում՝ Coca-Cola HBC Armenia, Radisson Blu, SoftConstruct, РУСАЛ Армения, Benivo, U!Com, Philip Morris International, Ameria Bank և այլն։
WOW!HR-ը միջազգային մրցանակաբաշխություն անցկացվում է նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում:
Նախագծերը կարելի է ներկայացնել WOW!HR Armenia մրցանակաբաշխության կայքում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է գրել pr@wowgroup.org էլ. հասցեին: