29 մայիսի 2023 - 17:49 AMT
ԱԽ քարտուղարը կհանդիպի Հաջիևի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցելու է GLOBSEC 2023 Bratislava Forum-ին, որի շրջանակում նաև պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Համաժողովը տեղի է ունենալու մայիսի 30-ին։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԽՔ օգնական Սևակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը Սլովակիայից բացի, կայցելեն նաև Մոլդովա։