29 մայիսի 2023 - 18:40 AMT
Fly Arna-ն դեպի Քուվեյթ ուղիղ թռիչքներ է մեկնարկում

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունիսի 22-ից կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Քուվեյթի մայրաքաղաք Ալ Քուվեյթ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Ալ Քուվեյթի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական 2 չվերթ կիրականացվի՝ երկուշաբթի և հինգշաբթի:

«Վստահ ենք, որ Հայաստանը Ծոցի տարածաշրջանի հետ կապող այս նոր չվերթի միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն տուրիստական նոր հոսքերի ձեւավորման, մարդկային, մշակութային եւ գործարար կապերի խթանման համար», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետևում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և արժեքավոր օդային փոխադրումներ: