30 մայիսի 2023 - 11:12 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կարկ չեն բացել

Հայաստանի պաշտպանության նախարաությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական ստորաբաժանումները կարկ չեն բացել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։