Մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարելի է ձեռք բերել IDBank-ի Visa Business Platinum վճարային քարտը 3000 դրամ ամսական կամ 30,000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Սա նշանակում է, որ Հայաստանում IDBank-ի կողմից առաջինը ներկայացված պրեմիում դասի բիզնես քարտն այժմ կարող է ծառայել Ձեր բիզնեսին ավելի մատչելի պայմաններով։
IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ հաճախորդների հարմարավետությունը Բանկի ուշադրության կենտրոնում է։
«Քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և մի շարք առավելություններ ունի․ մասնավորապես, այն հնարավորություն է տալիս՝
-անվճար մուտք գործել ավելի քան 1000 օդանավակայանների Lounge սրահներ,
-օգտվել արտոնյալ զեղչերից ամբողջ աշխարհում,
-օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից,
-IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով ակնթարթային գործարքներ կատարել և շատ ավելին։
Բացի այս ամենից քարտը մեր բիզնես հաճախորդներին տալիս է բիզնեսը հարմարավետ վարելու հնարավորություն։ Այսինքն, այս քարտով կարելի է կազմակերպության անունից վճարել տարբեր ապրանքներ ձեռք բերելիս, աշխատակիցների գործուղումների համար, նրանց համար ստանալ ճամփորդության ապահովագրություն շահավետ պայմաններով և այլն։ Ընդ որում հարկային բոլոր պարտավորությունները կկատարվեն առանց խոչընդոտների», - ասել է Տիգրան Մխիթարյանը և հավելել, որ ուրախ են քարտը իրենց հաճախորդներին շահավետ պայմաններով առաջարկելու հնարավորության համար։
Քարտի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։