1 հունիսի 2023 - 15:23 AMT
Թմրանյութերի իրացման գործով Արաբկիրի բաժնի 4 քննիչ է ձերբակալվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով, հայտնում է 1lurer.am-ը։

Աբրահամյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով՝ նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Վերջին շրջանում թմրամիջոցների խոշոր խմբաքանակների հայտնաբերման դեպքեր են արձանագրվել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ ՀՀ առաքվող կամ ՀՀ տարածքով փոխադրված։