1 հունիսի 2023 - 17:48 AMT
Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց են ունեցել:

Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են մասնակից երկրների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանման գնալու ճանապարհին, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա առանձին-առանձին դիմավորել, ողջունել և լուսանկարվել է մասնակից երկրների ղեկավարների հետ, որից հետո սեղանի շուրջ Մայա Սանդուն ու մի քանի երկրների ղեկավարներ կարճ ելույթներ են ունեցել:

Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, նախնական տվյալներով, կսկսվի Երևանի ժամանակով ժամը 16։30-ին, հայտնում է «Ազատությունը»։

Հունիսի 1-ին Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ինչպես նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, թե հունիսի 1-ին Մոլդովայում կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քիշնևի հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ։