1 հունիսի 2023 - 19:01 AMT
Կենտրոնում որոշ փողոցներ փակ կլինեն․ Երևանի գինու օրերն են

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ հունիսի 2-ի ժամը 00:00-ից, մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Փակ են լինելու. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

Քաղաքապետարանը ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: