2 հունիսի 2023 - 17:46 AMT
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ նա կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: