3 հունիսի 2023 - 14:17 AMT
Հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերայի՝ «ՄուկՕպերայի» առաջնախաղն էր

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրը տեղի է ունեցել Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը, բացի մանկական բալետային ներկայացումներից, այսուհետ կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը։

«ՄուկՕպերան» մանկական ուրախ ու զվարճալի օպերա է, ձոն՝ մայրական անսահման սիրուն ու իրական, անշահախնդիր ընկերությանը։

Օպերայի երաժշտական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը։

Բեմադրող նկարիչն է Ռաֆայել Խաչատրյանը, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը, գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի: