Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց անհրաժեշտության, իսկ մեկնելու դեպքում զգոն լինել:
Բաքուն դա պայմանավորել է Իրանում Ադրբեջանի դեմ հարձակմամբ ընթացիկ տարվա հունվարին, որի արդյունքում սահմանափակվել է Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչույթունը, հայտնում է Haqqin.az-ը։
Նշվում է, որ Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փակվել է Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը։ Ապրիլին Բաքուն անցանկալի անձ էր հայտարարել և արտաքսել Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։ Ի պատասխան Թեհրանը ևս անցանկալի անձ հայտարարեց ադրբեջանցի 4 դիվանագետի։