6 հունիսի 2023 - 12:11 AMT
Փաշինյանը եռօրյա այցով կմեկնի Սոչի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7–ին աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Սոչի: Տեղեկությունը հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):