6 հունիսի 2023 - 17:08 AMT
Մանասյանը դիրքորոշում է հայտնել․ Բժշկական գաղտնիքը ՄԻՊ-ին փոխանցելն անհրաժեշտություն է

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիրքորոշում է հայտնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ։

Դիրքորոշմամբ հատուկ ընդգծվում է առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները Պաշտպանին փոխանցելու անհրաժեշտությունը՝ գործառույթների արդյունավետ իրականացման համար, ինչը բխում է Պաշտպանի լիազորությունների արդյունավետ իրականացմանը վերաբերելի միջազգային և ներպետական չափանիշներից։