6 հունիսի 2023 - 17:58 AMT
Մայիսին ՀՀ է այցելել մոտ 180,000 զբոսաշրջիկ

2023 թվականի մայիսին Հայաստան է այցելել 176,000 զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

2023թ. մայիսին գրանցվել են լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ․ 2019թ. 146,000, 2022թ. 116, 000 զբոսաշրջիկ:

Այցելուների 52 տոկոսը եղել է Ռուսաստանից։ Երկրորդ տեղում Վրաստանն է 12 տոկոսով, իսկ երրորն Իրանը 6 տոկոսով։

2022-ին 1 միլիոն 666 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։