25 ապրիլի 2009 - 18:27 AMT
Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի համատեղ հայտարարությունը
«Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի միջազգային հարցերի դաշնային դեպարտամենտի 2009-ի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը: Այս փաստաթղթի ընդունումը վկայում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու կողմերի ձգտման մասին, որոնք, իրենց հերթին, կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամբողջական տարածքի ձեւավորմանը»,- նշվում է մեկնաբանության մեջ:

Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հույս է հայտնում, որ համատեղ հայտարարության իրականացմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի գործնական քայլերը կպսակվեն հաջողությամբ` ի բարօրություն ինչպես երկու ժողովրդների, այնպես էլ ողջ տարածաշրջանի: