7 հունիսի 2023 - 18:38 AMT
ՀԲ-ն ՀՀ տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը, որի համաձայն ՀՀ տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %։ Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի «Վերջին տնտեսական զարգացումները» զեկույցում։

ՀԲ երևանյան գրասենյակի համաձայն, 2024-ին կանխատեսվում է 4.8% աճ, իսկ 2025-ին՝ 5.0%, գրում է Panorama.am-ը։

Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1․4%։

2022-ի գարնանը Համաշխարհային բանկը նվազեցրել էր 2022-ի համար ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1․2%՝ Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցության պատճառով։ 2022-ին Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ