7 հունիսի 2023 - 19:03 AMT
Փաշինյանը Սոչիում հաստատել է՝ ՀՀ-ն պատրաստ է բացել տրանսպորտային կոմունիկացիաները

Աշխտանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հաստատել է, որ Երևանը պատրաստ է բացել տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաները՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի կոնկրետ լուծումներ գտնել»,-ասել է նա։

«Դուք հիշատակեցիք տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը։ Կարելի է ասել, որ վերջին հանդիպմանը բավականին զգալի առաջընթաց է նախանշվել»,-ասել է Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է բացել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները այն կողմերի ինքնիշխան իրավասության սկզբունքի հրման վրա, որոնց տարածքով անցնում են այդ ուղիները։

Փաշինյանը պարզաբանել է, որ խոսքն այն կոմունիկացիաների մասին է, որնք հիշատակվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ քննարկվում են փոխզիջումային լուծումները, որոնք մշակվել են վերջին 2 տարվա ընթացքում։

Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,-ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։