8 հունիսի 2023 - 10:31 AMT
Ադրբեջանը տեղեկատվություն է ներկայացրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողի վերաբերյալ

Ադրբեջանը տեղեկատվություն է ներկայացրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողի վերաբերյալ, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողի վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ»,-ասվում է հրապարակման մեջ։

ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև հունիսի 16-ը:

Մարտական հենակետեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը առևանգվել են։ Այդ մասին հայտնել է Հայաստանի Քննչական կոմիտեն՝ նշելով, որ, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին:

Բաքուն միանգամից 6, այդ թվում՝ ահաբեկչության, բռնությամբ ազգամիջյան ատելություն հրահրելու ու մաքսանենգ ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու հոդվածներով քրեական գործ է հարուցել։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է պետական սահմանն ապօրինի հատելու, դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացնելու համար։