8 հունիսի 2023 - 11:00 AMT
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ

Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայկական կողմից կրակ բացելու վերաբերյալ։