Կառավարությունը սահմանել է կարուսելների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Դա պայմանավորված է անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Որոշումը կայացվել է գործադիրի հունիսի 8-ի նիստում։
«Որոշման ընդունման հիմնական նպատակն է շահագործման գործընթացի ժամանակ ունենալ նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավոր օբյեկտի անվտանգ շահագործումը»,-ասվում է հիմնավորման մեջ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է: