9 հունիսի 2023 - 10:23 AMT
ՊԲ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կարվինում գյուղաշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ

Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած հատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 9-ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Հունիսի 8-ին՝ ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք:

ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։