9 հունիսի 2023 - 14:39 AMT
Պեսկով․ Պուտինը Սոչիում կհանդիպի Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ, ինչպես նաև կզրուցի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Պուտինն այսօր Սոչիում է և իր աշխատանքային օրվա հրապարակային մասը կսկսի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ոչ ֆորմալ զրույցից»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: