9 հունիսի 2023 - 19:08 AMT
Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին, հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Հունիսի 9-ին Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քաջառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն»,-ասվում է ուղերձում։

Հունիսի 7-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վիրահատել են Հռոմում։ Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: