13 հունիսի 2023 - 13:49 AMT
Հայաստանի շախմատիստները չեն մեկնի Բաքու՝ անվտանգության նկատառումով

Հայաստանի առաջատար գրոսմայստերները չեն մասնակցի Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

Նա նշել է Նաև, որ որոշումը կայացվել է՝ ելնելով հայ շախմատիստների անվտանգության նկատառումից, գրում է «Առավոտը»։

Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանցից՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը կայանալու է հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում։

Ավելի վաղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն այժմ ելույթ է ունենում ԱՄՆ դրոշի ներքո, սոցցանցում գրել էր, որ ցանկանում է մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, սակայն «որպես հայ իրեն ապահով չի զգա Ադրբեջանում»։