16 հունիսի 2023 - 16:02 AMT
Երևանից Սաուդյան Արաբիա ուղիղ թռիչքներ կիրականացվեն

Flynas ավիաընկերությունը հունիսի 21-ից Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով չվերթեր կմեկնարկի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։

Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ flynas.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: