25 ապրիլի 2009 - 23:56 AMT
Հայաստանին դժվար մայիս է սպասում
Հայ-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարող է հանգեցնել Հայաստանում ներքաղաքական դաշտում ուժերի վերաբաշխմանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայատարարել է հայ քաղաքականագետ Սերգեյ Շաքարյանցը: Այդպիսի միտումներ նկատվում են արդեն այսօր: Հայաստանի անվտանգության խորհրդի այսօրվա նիստին մասնակցելուց ՀՅԴ-ի հրաժարվելը եւ կոալիցիայից դուրս գալու հարցը նշանակում են, որ կուսակցությունը ծավալվող իրադարձությունները գնահատում է որպես ծայրահեղ անբարենպաստ: Նորից ակտիվացել է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը պահանջում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ողջ բանակցային գործընթացի թափանցիկություն, ընդգծել է քաղաքականագետը: Եթե Դաշնակցությունն անցնի ընդդիմության շարքերը, ապա չի բացառվում վերջինիս տանդեմը «Ժառանգություն» կուսակցության հետ, այն դեպքում, եթե առաջնորդության համար հիմնական պայքարն ընդդիմադիր դաշտում ծավալվի հենց այդ երկու ուժերի` մի կողմից ՀԱԿ-ի, մյուս կողմից Ժառանգություն-Դաշնակցություն տանդեմի միջեւ: Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի առաջիկա ընտրությունները` Հայաստանին դժվար եւ իրադարձություններով լի մայիս է սպասում, հայտարարել է Սերգեյ Շաքարյանցը: