19 հունիսի 2023 - 15:14 AMT
Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP-ի վարկանիշի առաջին տասնյակից

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել ATP-ի վարկանիշի առաջին տասնյակից՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։

Նրանից առաջ է անցել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, որն անցած շաբաթ դարձել է գերմանական Շտուտգարտի մրցաշարի հաղթող: Ամերիկացին առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակում։

Խաչանովը տասնյակ էր վերադարձել 2019-ի հոկտեմբերին։

Առաջին տասնյակն այլ փոփոխության չի ենթարկվել։ Վարկանիշը գլխավորում է Նովակ Ջոկովիչը։