21 հունիսի 2023 - 15:52 AMT
Մինասյան․ Կարծում եմ՝ Սպերցյանը կդառնա հավաքականի կենտրոնը

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մեկնաբանելով Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հեռանկարները ազգային հավաքականի կազմում, ասել է, որ երկուսն էլ բարձր մակարդակի խաղացողներ են, բայց Սպերցյանի պարագայում լիդերի որակներն ավելի շատ են, գրում է Metaratings.ru-ն։

«Սպերցյանն ու Տիկնիզյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են, բայց Սպերցյանի պարագայում լիդերի որակներն ավելի շատ են, ուստի, կարծում եմ, առաջիկա տարիներին նա կդառնա թիմի կենտրոնը, որի շուրջ էլ կհավաքվի կազմը։ Նա և շատ դրական մարդ է, և անհավանական բարձր կարգի խաղացող։ Նրանք խաղում են ուժեղ առաջնությունում, ՌՊԼ-ն այնուամենայնիվ Հայաստանի առաջնությունից ուժեղ է՝ ավելի արագ է, ավելի ինտենսիվ, ուստի նրանց համար շատ հեշտ է հարմարվել միջազգային խաղերին:

Հայաստանի պես փոքր երկրներում լինում են վայրիվերումներ, բայց հիմա լավ սերունդ է հավաքվել։ Մենք ունենք աշխարհով մեկ սփռված շատ մեծ սփյուռք։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Այն ֆուտբոլիստները, որոնք հիմա տոն են տալիս, նրանք հիմնականում Ռուսաստանից են, Լատինական Ամերիկայից, այնպես որ լավ սերունդ է հավաքվել։ Այս տղաները կարող են մի քանի տարի կայուն խաղ ցուցադրել»,-ասել է Մինասյանը։

Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս 2023-ի գարնանից։ Պաշտպանն ազգային հավաքականի կազմում չորս հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։