22 հունիսի 2023 - 12:41 AMT
ՀՀ-ն Արցախին 2.9 մլրդ դրամի նոր վարկ կտրամադրի

Հայաստանն Արցախին 2.9 միլիարդ դրամի չափով նոր վարկ կտրամադրի։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։

Վարկն անտոկոս է։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վարկը տրամադրվում է հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Որոշման նախագիծը բխում է «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» ծրագրի «1.Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի դրույթներից: