22 հունիսի 2023 - 14:18 AMT
Fly Arna-ն Երևան-Թեհրան չվերթեր է մեկնարկում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթեր դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:

Հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական 2 չվերթ կիրականացվի:

Fly Arna թռիչքներ է կատարում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ, Ռուսաստան։